Հասարակություն

ԲՏԱ նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածվում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Համացանցում ոմն Լուսինե Գրիգորյան, ներկայանալով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, նախարարության անունից կեղծ տեղեկատվություն է տարածում՝ ԲՏԱՆ կողմից տեղեկատվական հարթակ ստեղծելու վերաբերյալ։

Հայտնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նման աշխատակից չունի, որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել տարածված հաղորդագրությունը և չբացել կցված հղումը»։