ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։
Արփինե Սարգսյանը, ողջունելով հյուրին, կարևորել է երկկողմ սերտ համագործակցությունը, որը զարգացման լայն հեռանկարներ ունի՝ ընդգրկելով մի շարք ուղղություններ։ Կողմերն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) վերաբերող հարցերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայություններում կանանց ներգրավվածության, հանրային անվտանգության ամրապնդման, միգրացիայի ոլորտում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև ոստիկանության ոլորտում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ փորձի փոխանակման հարցեր։