Հասարակություն

Ահազանգեր են ստացվել երկաթբետոնե կառուցատարրերի թուլացման վերաբերյալ

Հունվարի 17-24-ը ՆԳՆ ՓԾ Երևանի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել սառցալեզվակների, երկաթբետոնե կառուցատարրերի թուլացման, տանիքի ճաղավանդակից մի հատվածի կախված լինելու և քարերի թուլացման վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան և Գյումրի քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հեռացրել են սառցելեզվակները, ապամոնտաժել բետոնե կառուցատարրերը, իրականացրել ճաղավանդակի ամրացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը։