Հասարակություն

Մալաթիայի շուկայի մոտ մեքենա է այրվել

Մալաթիայի շուկայի մոտ մեքենա է այրվել

Հունվարի 23-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանթյան փողոցի թիվ 83/1 հասցեի մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1983 թ․)։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական