Հասարակություն

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից

Հունվարի 23-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջից Մուշավան թաղամաս տանող ավտոճանապարհին Nissan մակնիշի ավտոմեքենան իջել է ձորը և չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները դուրս են բերել Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ղ․, ծնված 1993 թ․) ձորից։ Տուժածներ չկան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական