Հասարակություն

Արտադպրոցական կրթության ոլորտում միասնական մոտեցում կցուցաբերվի

Արտադպրոցական կրթության ոլորտում միասնական մոտեցում կցուցաբերվի

Կառավարությունը հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է միասնական մոտեցումներ ձևավորել արտադպրոցական կրթության ոլորտում։

Օրինագծով կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության  կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջների, պետական ֆինանսավորման և վերահսկողության հետ կապված հարաբերությունները։

Ըստ որոշման հիմնավորումների, արտադպրոցական ուսումնական հաստատությունների  ֆինանսական միջոցները գոյանում են ՀՀ պետական  և  համայնքային (ըստ ենթակայության) բյուջեով նախատեսված միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ  չարգելված այլ լրացուցիչ աղբյուրներից:

Ներկայումս գործող  ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս  գործընթացն իրականացնել միանման սկզբունքով, և այս ոլորտում  չի ապահովում տեղական,  մարզային,  պետական  մարմինների, ինչպես նաև միջգերատեսչական պատշաճ համագործակցությունը, պետական բյուջեից ֆինանսավորվող  ծրագրերի թափանցիկության ապահովումը։

Արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական