Հասարակություն

Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն

Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարել են գողություն, ապա հրկիզել են կրպակը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ գիշերվա ժամը 1-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է կրպակի դուռը, գողացել արկղերով մրգեր, կշեռք ու գազի գլանոթ, իսկ առավոտյան ժամը 7-ի սահմաններում հրկիզել է կրպակը:

59-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ հրդեհ էր բռնկվել Արշակունյաց պողոտայի թիվ 52 շենքին կից կրպակներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական