Հունվարի 23-ին, ժամը 11։24-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի Ստեփանյան փողոցում առկա է ծառի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և համայնքապետարանի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել են մոտ 30 մետր բարձրության բարդի տեսակի ծառ։