Հասարակություն

Հիմնանորոգվել է Դարբնիկ բնակավայրի մոտ գտնվող կամուրջը

Հիմնանորոգվել է Դարբնիկ բնակավայրի մոտ գտնվող կամուրջը

«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ հիմնանորոգվել է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ) - Մասիս - /Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ9+800-ում գտնվող (Դարբնիկ բնակավայրի մոտ, Արարատի մարզ) կամուրջը։

Կամրջի երկարությունը մոտ 46մ է, լայնությունը՝ 13.7մ։ Հիմնանորոգման շրջանակում ամրացվել են հենարանները, նորոգվել է երթևեկելի մասը, տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, բարեկարգվել են մայթերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական