Հասարակություն

Զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակը բացասական է ազդում. որոշում

Զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակը բացասական է ազդում. որոշում

Կառավարությունը հաստատեց զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնների և պահանջների մասին որոշումը։

Ըստ որոշման հիմնավորումների, ներկայումս զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը բացասական է ազդում մրցակցային միջավայրի վրա։

«Բազմաթիվ սուբյեկտներ, մեծամասամբ, նույնիսկ, առանց պետական գրանցման, զբաղվում են զբոսաշրջային օպարատորի կամ գործակալի գործունեությամբ, մատուցում ցածրորակ ծառայություններ՝ ներգրավելով նաև ցածրորակ զբոսավարներ, Հայաստանն ու հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում իրենց կարողությունների ու պատկերացումների շրջանակներում, որպես կանոն, աշխատակիցներ չունեն և աշխատատեղեր չեն էլ ստեղծում, հարկ չեն վճարում, բնականաբար, ծառայություններն առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով, քան բարեխիղճ գործարարները, որոնք արդեն կանգնած են շուկայից դուրս մղման վտանգի առաջ»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։

Ուստի, առաջարկվում է  սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակել զբոսաշրջային օպերատորների և գործակալների գործունեությունը, այլև ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում։

«Այսպիսի իրավիճակներ՝ սկսած զբոսաշրջիկին տանել այլ երկիր և չբերել, մենք տեսել ենք վեջին տարիներին, վերջացրած նրանով, որ մարդկանցից հավաքել 100 հազարավոր դոլարներ և մի օր գալ տեսնել, որ այդ զբոսաշրջային գործակալությունը փակված է, սնանկ է, փող չունի, և մարդիկ խաբված են։

Սրանք պետք է տեղի ունենային, որովհետև ո՛չ օրենք ունեինք, ո՛չ կարգավորումներ ունեինք, ո՛չ  էլ համապատասխան վերահսկողության գործիքներ։ Հիմա այս ամեն ինչը գրել ենք՝ հիմնվելով մեր ունեցած բացասական փորձի, աշխարհի առաջատար փորձի համադրման վրա։

Մենք ստանդարտներ ենք սահմանում. մեր գնահատմամբ՝ բացարձակապես մեծ ռեսուրսներ չպահանջող, բայց շատ օգտակար ծառայություն է մեր ներգնա և արտագնա բոլոր զբոսաշրջիկների համար»,- ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական