Հասարակություն

Հափշտակել են 900 եվրո, ոսկյա մատանի

Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ հափշտակել են ուղեբեռը, ոսկյա մատանին և արծաթյա զարդերը: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգողի` օտարերկրյա 27-ամյա քաղաքացու բնակության վայր են այցելել հայրենակից 29-ամյա և 23-ամյա երիտասարդներ: Մեկը խոհանոցից վերցրած դանակը պահել է 27-ամյա տանտիրոջ վրա, սպառնացել, պահանջել գումար և զարդեր: Արդյունքում՝ հափշտակել են 900 եվրո, ոսկյա մատանի և արծաթյա շղթա:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը 29-ամյա և 23-ամյա երիտասարդները, հանցանք կատարելու կասկածանքով, Երևանում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն:

Կազմված փաստաթղթերը և ձերբակալված անձինք ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։