Հասարակություն

Բայրամովը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է խաղաղության գործընթացը

Հունվարի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամիի միջև: Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման և խաղաղ գործընթացի ներկա վիճակը:

Բրիտանացի նախարարը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել հունվարի 20-ի ողբերգության և դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան միշտ պատրաստ է աջակցել ողբերգության պատճառների հետաքննությանը:

Տեղեկացնելով տարածաշրջանում առկա իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին՝ Բայրամովն ասել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի և դելիմիտացիայի զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության պահպանվող տարածքային պահանջներն այդ գործընթացի հիմնական խոչընդոտն են: