Հասարակություն

«Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի սյուժեի մեջ». վարչապետ

«Մեր արտաքին գործընկերների հետ հարաբերությունները չեն զարգանում մեկը մյուսի հաշվին, բայց, մյուս կողմից, այդ հարաբերություններն ունեն որոշակի փոխազդեցություններ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հայեցակարգային նրբությունն այն է, որ հարաբերությունների միջև բալանս ձևավորվի, և դա դառնա գործոններից մեկը, որով ապահովվում է ՀՀ անվտանգությունը։

Վարչապետը նաև նշել է. «Պրոցեսը, որ մենք անցել ենք, համարում եմ ճամփորդություն Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից դեպի այսօրվա իրական աշխարհ։ Եվ այն բարեփոխումները, որ անում ենք, դրա մասին է»։ Նա կոչ է արել քաղաքացիներին․ «Մեզ հաշիվ տանք, որ ապրել ենք այդ վեպի սյուժեի մեջ, և դուրս գանք այդ սյուժեից դեպի իրական Հայաստան»։