Հասարակություն

Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է․ վարչապետ

Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում գրել է․ «2018թ. Հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել:

Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով:

Բացի դա, անկանխիկ առեւտրի դեպքում ետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ:

Ետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը անշեղորեն աճում է եւ 2024-ի դեկտեմբերին կազմել է 289 հազար 813 մարդ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական