Հասարակություն

Ովքեր պետք է մինչև մայիսի 1-ը հայտարարագիր ներկայացնեն

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև 2025 թվականի մայիսի 1-ն է։ Radar Armenia-ն ներկայացնում է, թե ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն։

Եվ այսպես․

  • 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող,
  • 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ,
  • 2024թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ,
  • 2024թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
  • համարվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու,
  • 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն։
  • Հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած և եկամտային հարկն ինքնուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք և այլն), այդ թվում՝ անչափահասները։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։
  • Երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող ֆիզիկական անձինք, քանի որ համարվում են վարձու աշխատող։
    Եթե ՀՀ ռեզիդենտ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, պետք է ներկայացնեք հայտարարագիր։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում։
  • Եթե տարվա ընթացքում անգամ 1 ամիս է աշխատել, ապա պետք է ներկայացնի հայտարարագիր ամբողջ տարվա համար։