ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է քրեական օրենսգրքի փոփոխությունները, համաձայն որի՝ փոխադրամիջոցի սեփականատերերն ազատվում են գույքահարկից, եթե մեքենան հանցագործության հիմքով իրենց տիրապետման ներքո չեն եղել։
«Նշված հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է, և գույքահարկի հաշվարկը դադարում է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով։ Ընդ որում, նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե ստացվում են տվյալներ, որ փոխադրամիջոցը քրեական կամ քրեադատավարական վարույթի հիմքով շարունակվում է գտնվել սեփականատիրոջ տիրապետումից դուրս»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը։