Ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիր մինչև 2025թ. մայիսի 1-ը։ Radar Armenia-ն ներկայացնում է, թե որ եկամուտները պետք է լրացնել հայտարարագրում։
Եվ այսպես
- աշխատավարձը
- բնակարանի, այլ անշարժ գույքի վարձավճարը
- փոխառություններից ստացված շահաբաժինը
- ավանդից ստացված տոկոսը
- բաժնետոմսից ստացված եկամուտը
- պարտքային արժեթղթերից (պարտատոմս) ստացած եկամուտը
- 300 հազար դրամ և ավել փոխանցումները։ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին
- արտերկրից ստացված նվիրատվությունները կամ փոխանցումները, եթե փոխանցվող գումարի չափը 300 հազար և ավել գումար է կազմել
- նպաստները, թոշակները, կրթաթոշակները, եթե նպաստառուն, թոշակառուն և կրթաթոշակ ստացողը նաև վարձու աշխատող է
- երեխայի խնամքի նպաստները հայտարարագրվում են «Չհարկվող եկամուտներ» բաժնում, լրացնում է նպաստը ստացող ծնողը
- ալիմենտը նույնպես համարվում է չհարկվող եկամուտ ու լրացվում է հայտարարագրում
- ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները ներառվում են հայտարարագրում։ Անկախ հանգամանքից՝ այդ եկամուտները ստացել եք Հայաստանում, թե արտասահմանից, ենթակա են եկամտահարկով հարկման 20% դրույքաչափով
- եթե 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, հայտարարագրում պետք է ներառեք այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ
- 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով
- եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ։ Խաղատներում, տոտալիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա չեն հարկման։
- Եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում և այն գերազանցել է տարեկան 3 մլն դրամը, 3 մլն դրամը չգերազանցող գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները կարող են չհայտարարագրվել։