ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հաստատել է տեղեկությունները, որ իր տունը թալանել են՝ պատճառելով մոտ 7-7.5 մլն դրամի վնաս։
«Այո, թալանել են տարել են գումար, մի քանի ոսկե շղթա, մեկ ժամացույց ընդհանուր վնասի չափը մոտ 7-7.5 մլն դրամ էր»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, երբ ինքը գտնվել էր ԱՄՆ-ում։ Իսկ արդեն հունվարի 14-ին, վերադառնալով, հայտնաբերել է կատարվածը և դիմել ոստիկանություն։
«Միանշանակ մտահոգում է երևույթը, կլինի իմ տունը թե կլինի յուրաքանչյուր քաղաքացու տուն»,- ասել է նա։