Հասարակություն

Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ

Էդվարդ Ասրյանը հանձնարարականներ է տվել  ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2024 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքներին, բարոյահոգեբանական վիճակին և 2025 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրներին։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանգամանալից ներկայացնելով ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

Նիստի ավարտին 2024 թվականի ուսումնական տարվա պատրաստությանարդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական