Հասարակություն

«Քայլեր կձեռնարկենք, որ բուժաշխատողների աշխատանքը գնահատվի». Թորոսյան

«Քայլեր կձեռնարկենք, որ բուժաշխատողների աշխատանքը գնահատվի». Թորոսյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ: Սա ոչ միայն նոր պատասխանատվություն է ինձ հարազատ ոլորտում, այլև հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու մեր երկրի առողջապահական համակարգը բարելավելու համար:

Սիրելի ժողովուրդ, ձեր առողջությունը մեր առաջնահերթություներից է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար:

Սիրելի բուժաշխատողներ, մենք շոշափելի քայլեր կձեռնարկենք, որպեսզի ձեր դժվարին աշխատանքը գնահատվի, ու դուք ստանաք այն աջակցությունն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են ձեր կյանքներ փրկող պարտականությունները լավագույնս կատարելու համար:

Համատեղ ջանքերով, ԱԺ-ի և կառավարության մեր գործընկների հետ, մենք կկարողանանք շատ ավելին անել մեր ժողովրդի առողջության պահպանման համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական