Հասարակություն

«Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով». փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրել է օրինագիծ, որով նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ Ըստ նրա՝ նախագծի շրջանակներում սահմանվելու են տեղական պաշտպանության ուժերի խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը և ստորաբաժանումների համալրման կարգը։

Փոխնախարարն ասել է, թե առաջարկվող փոփոխություններն ընդունելու դեպքում տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումը կիրականացնի կորպուսի հրամանատարը, դրանք կներառվեն կորպուսի ենթակայության զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ. 

«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով, անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվելու զինծառայության անցնելու պայմանագիր»,- ասել է փոխնախարարը։