Հասարակություն

Դանիելյանը մանրամասներ է հայտնել լարված խոսակցությունից

Դանիելյանը մանրամասներ է հայտնել լարված խոսակցությունից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել Վահագն Ալեքսանյանի հետ դահլիճում լարված խոսակցությունից։

Դանիելյանը նշել է, որ իր ելույթում անդրադարձել էր զինծառայողների առօրյան բարդացնող մի շարք խնդիրների, որոնցից են համազգեստի, երկարաճիտ կոշիկների և նյութատեխնիկական ապահովման հետ կապված այլ հարցերի:

Իսկ թե ինչն է բարկացրել Վահագն Ալեքսանյանին, ըստ Դանիելյանի, իր ելույթն ուղղված էր խնդրի լուծման առաջարկներ ներկայացնելուն, սակայն իշխանական պատգամավորները նախկին իշխանություններին մեղադրելու մոտեցումից չեն հրաժարվում. «Բանակի կազմավորումից ի վեր միշտ խնդիրներ եղել են, բայց հարցն այն է, թե ինչ անենք, որ դրանք վերջնականապես լուծվեն։ ՔՊ-ականները շարունակում են մեղադրել նախկին իշխանություններին, մինչդեռ արդեն 7 տարի է՝ իրենք են իշխանության և իրավունք չունեն այդ խնդիրները չլուծել՝ միայն մեղադրանքներով զբաղվելով»։

Ըստ Դանիելյանի՝ եղածը սովորական խոսակցություն է եղել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական