Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Փեզեշքիանն ու Մուստաֆաևը քննարկել են նաև ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։
Մուստաֆաևն այցով Իրանում է՝ մասնակցելու Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության միջպետական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստին։