Հասարակություն

Պետությանը 12 մլն-ից ավելի վնաս է հասցվել. քրեական վարույթներ են հարուցվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ 2024թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ:

Խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝

  • 456 կգ սիգ,
  • 61 լողամիջոց,
  • 908 ձկնորսական ցանց,
  • 119 խեցգետնորսիչ
  • 3 լողամիջոցի շարժիչ։
  • 12․844․540դր՝ պատճառված վնասի չափ։
  • Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։

Առգրավված ձկնաքանակը համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել է հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններին ու կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպությունների։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։