Հասարակություն

«Այսօր սկսեցի համընդհանուր հայտարարագրիս լրացումը». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարագիր է ներկայացրել։ Այդ ընթացքում նրա աշխատասենյակում ներկա են եղել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Այսօր սկսեցի համընդհանուր հայտարարագրիս լրացումը, վաղը կշարունակեմ և կավարտեմ»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում հրապարակելով նաև տեսանյութ։