Հասարակություն

Տղամարդը ձեռք է բերել և վաճառել 869 տուփ առանց դրոշմանշի ծխախոտ

Տղամարդը ձեռք է բերել և վաճառել 869 տուփ առանց դրոշմանշի ծխախոտ

Հունվարի 20-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 49-ամյա մի տղամարդ Էջմիածին քաղաքում իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` ձեռք է բերում և վաճառում առանց համապատասխան դրոշմավորման և մակնշման ծխախոտներ։

Տեղեկությունը ստուգելու նպատակով նույն օրն իրավապահներն այցելել են նշված հասցե: Բանավոր հարցմանն ի պատասխան տղամարդը նշել է, որ խանութում ունի վաճառելու նպատակով պահած` առանց համապատասխան դրոշմավորման և առանց QR մակնշման ծխախոտներ և պատրաստ է ներկայացնել դրանք:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդը ներկայացրել է 869 տուփ առանց դրոշմանշի և մատնանշման տարատեսակ ծխախոտներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական