Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է մետրոյի շաբաթը թվերով.
«Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Հունվարի 13-ից 19-ը մետրոպոլիտենը սպասարկել է 400 հազար 933 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝
- 750՝ երեք վագոնանի,
- 1127՝ երկու վագոնանի,
- 1024՝ մեկ վագոնանի։
Կատարողականը՝ 100․2%
Մաղթում ենք անվտանգ, արագ և անխափան երթևեկություն։
Աշխատանքային հաճելի շաբաթ բոլորին։Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները»։