ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է առողջապահական խնդիրներին՝ կարևորելով միջազգային կառույցների հետ աշխատանքը։ Նա կարևորել է բժշկական տուրիզմի զարգացումը։ Անդրադառնալով Հայաստանում բուժկենտրոնների համար նորմատիվներ սահմանելուն՝ Սուքիասյանը նշել է. «Այստեղ նույնպես նորմատիվներ սահմանենք, որպեսզի ամեն մեկը չկարողանա, ոնց որ ժամանակին չգիտեմ ինչ շենքի վրա գրում էին «համալսարան», հիմա էլ չգրեն «հիվանդանոց»։
Նա խոսել է հիվանդանոցների արդյունավետ կառավարման մասին, այդ թվում՝ նորարական տեխնիկասարքավորումների ձեռքբերմանը, դրանք ՀՀ տեղափոխելու լոգիստիկային։
Սուքիասյանը նաև անդրադարձել է Արսեն Թորոսյանի՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրմանը, նշելով, որ 3 տարուց ավելի ճանաչում է նրան. «Խելացի, գիտակից, ճկուն, հետևողական, աշխարհը լավ պատկերացնող, բժշկական ձեռնարկությունների մասին տեղյակ անձնավորություն է»,- ասել է նա։