Պետրոս Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Այս մասին սոցցանցի իր էջում նա գրառում է կատարել.
«Սիրելի՛ ընկերներ,
Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։
Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ և այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբևէ հավատացել և վստահել են ինձ։
Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, և որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։
Աստված պահապան մեր Հայրենիքին»։
Հիշեցնենք, որ Պետրոս Պետրոսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազներից էր։