Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանից հետաքրքրվել է, թե ինչպես է պատահել, որ նա մեքենա վարելիս երբևէ խախտումներ չի արել և չի տուգանվել։ Ներկայացվել է նաև, որ Երիցյանի մեքենայի վրա դրված են համարանիշներ, որոնք չկան բազայում․
«Ավելի ճիշտ, կարո՞ղ է Ձեր վարչական պատասխանատվության բացակայության հիմքերից մեկը լինել այն, որ Ձեր մեքենայի վրա կեղծ համարանիշներ են դրված»,- ասել է Իոաննիսյանը։
Երիցյանը հերքել է կեղծ համարանիշներ ունենալը, սակայն ավելի ուշ Իոաննիսյանի հարցապնդումներին ի պատասխան պարզաբանել, որ անձնական մեքենայի վրա նաև օպերատիվ համարանիշներ են փակցված լինում։ Իոաննիսյանը նաև նշել է, որ մեքենայում նկատվել են ամրագոտու փոխարեն տեղադրված խլացուցիչներ՝ «զագլուշկաներ», ինչը նշանակում է, որ մեքենան վարողը ամրագոտի չի կապում։
Երիցյանը հերքել է ամրագոտի չկապելու փաստը, իսկ օպերատիվ համարանիշներ տեղադրելը պայմանավորել է աշխատանքային բնույթով։