ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարել է, թե կորոնավիրուսի օրերին մահացության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում միջինից լավ վիճակում է։
«Մեր ունեցած ռեսուրսների պայմաններում շատ ավելի լավ արդյունքներ ենք ցուցաբերել, քան մեզանից 10 անգամ ավելի հարուստ երկրները»,- ասել է նա:
Նա անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն, նշելով. «Պատվաստանյութի արդյունավետության դեմ որևէ ապացույց մինչ օրս չկա: Պատվաստանյութը եղել է արդյունավետ, սակայն չի եղել 100 տոկոս արդյունավետ, ինչպես որոշ այլ պատվաստանյութեր:
Օրինակ՝ ես պատվաստվել եմ և ոչ մի թեստի համար գումար չեմ վճարել: Ի դեպ, 7 անգամ եմ պատվաստվել COVID-19-ի դեմ»: