ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.
«Ծխելը սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է: Այն մեծացնում է բազմաթիվ սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝
- աթերոսկլերոզ,
- սրտամկանի ինֆարկտ,
- ինսուլտ,
- զարկերակային գերճնշում և այլն։
Հիշեցում
Ծխախոտի օգտագործման դադարեցումը կարևորագույն քայլ է, ինչը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։
Երկրորդային ծուխը ևս վտանգավոր է, որի ազդեցությունը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը նաև չծխողների մոտ:
Ընտրե՛ք առողջ ապրելակերպ, պաշտպանե՛ք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը»։