ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են.
«2024թ.-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ն ապահովվել է 24 ժամյա ջրամատակարարումով։ Հիշեցնենք, որ հիմնարկը երբեք չի ունեցել շուրջօրյա ջրամատակարարում։ Տեղադրվել են նոր ժամանակակից ջրամատակարարման պոմպեր, փոխվել են ջրամատակարարման համակարգի խողովակները, տեղադրվել են խմելու ջրի ծախսի և ճնշման կարգավորիչներ, փոխարինվել են բոլոր անսարք ծորակները»: