Հասարակություն

«Սխալ ենք հասկանում, թե ինչ է առողջապահությունը». Արսեն Թորոսյան

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի թեկնածությունը։

Պատգամավորներին Թորոսյանի կենսագրությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Թորոսյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու համար, իսկ հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին՝ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար։

Թորոսյանը ներկայացրել է իր հայեցակարգային մոտեցումները. «Ցավոք, մենք պատմական կամ սոցիալ-տնտեսական, մշակութային իրողություններից ելնելով՝ սխալ ենք հասկանում, թե ինչ է առողջապահությունը։ Մենք առողջապահության ասելով հասկանում ենք ավելի շատ հիվանդապահությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ հաճախ բանավեճը վերջին ստադիայի հասած հիվանդությունների բուժման մասին է, ոչ թե առողջությունը պահպանելու։