Հասարակություն

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը». մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությանը՝ նշելով, որ հրապարակում արած քաղաքացին ապատեղեկատվություն է տարածել.

«Հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել։

Եթե մերժումը տեխնիկական խնդրով պայմանավորված լիներ (ինչպես իր խոսքում նշել է փոխքաղաքապետ պ-ն Սուրեն Գրիգորյանը, որ տեխնիկական խնդրի դեպքում, երբ անցարգելները չեն ընդունում QR՝ պաշտպանվում է քաղաքացու շահը), մետրոյի աշխատակիցն առանց որեւէ խնդրի կբացեր անցարգելը և քաղաքացին կանցներ։

Մեկ անգամ ևս ցանկանում ենք շեշտել՝ անցարգելները ժամկետանց կամ արդեն իսկ օգտագործված կտրոններ չեն ընդունում։

Նման չհիմնավորված և մետրոպոլիտենի աշխատակիցներին արատավորող հրապարակում կատարելուց առաջ փորձեք ճշտել իրական պատճառները՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար»։