Հասարակություն

Որ սննդային հավելումն է նվազեցնում ագրեսիան

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 հավելումները, որոնք հայտնի են ֆիզիկական և հոգեկան առողջության համար իրենց օգտակար հատկություններով, կարող են նվազեցնել ագրեսիայի մակարդակը: Ուսումնասիրության արդյունքը հրապարակվել է Aggression and Violent Behavior (AVB) ամսագրում:

Նախորդ հետազոտությունները ցույց էին տալիս, որ օմեգա-3-ը կապ ունի շիզոֆրենիայի կանխարգելման, ինչպես նաև ագրեսիայի և հակասոցիալական վարքագծի նվազեցման հետ՝ մասամբ մարմնում կարևոր սննդանյութերի անբավարարության պատճառով: Դիետան կարող է ազդել ուղեղի քիմիայի վրա, և այս կապը հաստատվել է նոր հետազոտություններով:

Հետազոտողներն արել են փորձարկումներ՝ 3918 մարդու մասնակցությամբ: Բոլոր ուսումնասիրություններն անցկացվել են 1996-2024 թվականներին և տևել են միջինը 16 շաբաթ:

Արդյունքները ցույց են տվել, որ օմեգա-3-ը կարող է հանգեցնել ագրեսիայի 28%-ով նվազմանը: Արդյունքը նկատվել է տարբեր խմբերում, այդ թվում՝ մինչև 16 տարեկան երեխաների և 50 տարեկանից բարձր մեծահասակների մոտ: Ավելին, օմեգա-3-ը նվազեցնում է ինչպես ռեակտիվ ագրեսիան (արձագանք սադրանքին), այնպես էլ պրոակտիվ ագրեսիան (դիտավորյալ ագրեսիվ վարքագիծ):

Գիտնականների կարծիքով, հավելումը օգնում է նվազեցնել բորբոքումը և աջակցում է ուղեղի կենսական գործընթացներին, ինչը, ամենայն հավանականությամբ, օգնում է կարգավորել ագրեսիան:

«Առնվազն այն ծնողները, որոնց երեխաները տառապում են ագրեսիայից, կարող են պարզել, որ շաբաթական հավելյալ չափաբաժին ձուկը կարող է օգնել բուժման այլ մեթոդների հետ մեկտեղ», - ասում է հետազոտության հեղինակներից Ադրիան Ռեյնը:

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ձկան յուղի հավելումները կարող են նվազեցնել սրտի հիվանդությունների, ինսուլտի ռիսկը: