Հասարակություն

ՆԳՆ հորդորը՝ վարորդներին

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են․

«Հարգելի՛ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։