«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել․
«Շոնդոնգի քարանձավ։
Աշխարհի ամենամեծ քարանձավը, որը կարող է տեղավորել Քեոպսի 15 բուրգեր, գտնվում է Վիետնամում՝ դա Շոնդոնգն է:
Տեղաբնակներին քարանձավը հայտնի է 1991 թվականից, 2009 թվականի ապրիլին այն հայտնաբերել են բրիտանացի սպելեոլոգները։ Քարանձավում կա ստորգետնյա գետ, որն անձրևների սեզոնին հեղեղում է քարանձավի որոշ մասերը։
Քարանձավի երկարությունը գերազանցում է 6,5 կմ-ը, բարձրությունը՝ 200 մ, իսկ լայնությունը՝ 150 մ»։