Հասարակություն

Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատարների համար

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց։

Այդ մասին Radar Armenia-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։