Հասարակություն

Volkswagen-ը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում

Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Զովունի գյուղի 23-րդ փողոցում բախվել «ԳԱԶ 3110» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։