Հասարակություն

Խոշոր և շղթայական ավտովթար Ֆրանսիայի հրապարակում

Խոշոր և շղթայական ավտովթար Ֆրանսիայի հրապարակում

Հունվարի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar» մակնիշի, «Opel» մակնիշի և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և բուժօգնության տեղափոխված քաղաքացու ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական