Հասարակություն

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ամուսնու առողջական վիճակի մասին

Լրագրող Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, նույն վիճակում է, որևէ փոփոխություն չկա։

«Այսօր Աստվածահայտնությունն է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս օրերին աղոթում են Տիգրանի համար: Գիտեմ, որ շատերն անհանգստացած են, լուրեր չեն ստանում նրա վիճակի մասին, հարցնում, գրում են ինձ։ Ընկերներ և անծանոթներ, ցավոք սրտի, վիճակը նույնն է»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։