Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում

Հունվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուժական բնակավայրում կրակոց է հնչել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել մեծաթիվ իրավապահներ:

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել էին Կոտայքի մարզի քրեական վարչությունում, սակայն կրակոցների հստակ վայրը հայտնի չի եղել, ինչի համար քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարել։

Մինչ իրավապահները դեպքի վայրն են պարզել, Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ Նաիրի խոշորացված համայնքի Բուժական բնակավայրում գտնվող անասնագոմերից մեկի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ այդ քաղաքացուն Եղվարդի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են իրենց մոտ։

Հիվանդանոց մեկնած Կոտայքի քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զ. Զ․-ն է։

Պարզվել են դեպքի հանգամանքները։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ Զ. Զ․-ին հրազենային վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 31-ամյա Գ. Զ․-ն։ Նրան գիշերը ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերել և տեղափոխլ են ոստիկանության Նաիրիի բաժին։