Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ 22 երկրների դեսպաններին և նրանց ներկայացրել է իր գործունեության, մանդատի և ծրագրերի շրջանակներում վերջին զարգացումները։
Այդ մասին ասվում է դիտորդական առաքելության X-ի էջում։
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում անդամ պետություններին՝ առաքելության աշխատանքին իրենց շարունակական աջակցության և շարունակական ներդրման համար»,- ասված է գրառման մեջ։