ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց բազաներում ու հենակետերում պարբերաբար լրացնում են աղ-ավազի կուտակված պաշարները՝ ձյան տեղումների ժամանակ արագ արձագանքելու և աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։