Հասարակություն

Պապոյանը գերմանացի նախարարի հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրին։

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում գերմանական վերաապահովագրող ընկերության ներգրավման, գերմանական գյուղտեխնիկային՝ Հայաստանի ֆերմերներին մատչելի հասանելիության, գերմանական լոգիստիկ ընկերության ներգրավման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։