ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի առջև այսօր բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Նրանք պահանջում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի ազատ արձակի հայ գերիներին։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվի ռազմական դատարանում մեկնարկելու է ԼՂ նախկին ղեկավարության դատավարությունը։
Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են նաև ՀՀ ԱԳՆ։