Ներքին գործերի նախարարի հրամանով ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մանուկ Մուրադյանը։
Ներկայումս ընթանում է նոր ուսումնական հաստատության հաստիքների ամբողջական համալրման գործընթացը, հայտնում է ՆԳՆ-ն։
Մուրադյանը պարբերաբար ներգրավված է եղել ոստիականական բարեփոխումների տարբեր մակարդակի հանձնաժողովներում, իրավական բարեփոխումների ոլորտային հարցեր քննարկող աշխատանքային խմբերում։
Հեղինակ և համահեղինակ է ՀՀ ոստիկանության և ՆԳՆ գործունեությանը վերաբերող ոլոտային նախագծերի (օրեսդրական և ենթաօրեսդրական)։ 10 ուսումնական և գիտական ձեռնարկների, 3 մենագրության, մոտ 50 գիտական հոդվածների և զեկույցների հեղինակ է։