Հասարակություն

Միշուստինը Իրանի նախագահի այցը ՌԴ պատմական է անվանել

Միշուստինը Իրանի նախագահի այցը ՌԴ պատմական է անվանել

«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Ռուսաստան պատմական նշանակություն ունի»․ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Միշուստինը բանակցություններ է վարում Փեզեշքիանի հետ, որն ուրբաթ օրը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Փեզեշքիանը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր:

Միշուստինի խոսքով՝ պայմանագիրը ամուր հիմք կդնի երկարաժամկետ համագործակցության զարգացման համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական