Հասարակություն

Հարկադիր կատարման ծառայությունը 694 մլն-ից ավելի գումար է վերականգնել

Հարկադիր կատարման ծառայությունը  694 մլն-ից ավելի գումար է վերականգնել

Արդարադատության նախարարությունը մանրամասներ է հայտնել 2024թ.-ի ՀԿԱԾ գործունեության մասին.

«2024 թվականի ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից բռնագանձվել է 57.799.536.644 դրամ, որից՝

  • Պետական բյուջեի օգտին՝ 19.360.377.791 դրամ, այդ թվում՝ ՃՈ և Պարեկային ծառայության օգտին հարուցված կատարողական վարույթներով՝ 5.869.328.039 դրամ,
  • Իրավաբանական անձանց օգտին՝ 33.886.710.010 դրամ,
  • Ֆիզիկական անձանց օգտին` 2.736.877.648 դրամ, որից ալիմենտի բռնագանձման կատարողական վարույթներով՝ 1.984.177.461 դրամ,
  • Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 1.815.571.195 դրամ։

Հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է 694.465.572 դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում բռնագանձվել է 5.187.901.473 դրամ կատարողական ծախս, որը 2023 թվականի համեմատ ավելի է 128.834.286 դրամով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական